«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Բաքվի նվաճողական հայտարարությունները՝ ռևանշի հնարավորություն

Բաքվի նվաճողական հայտարարությունները՝ ռևանշի հնարավորություն
10.08.2026 | 12:21

Ինչ-որ առումով ես ուրախ եմ, որ Ադրբեջանը խաղաղության փոխարեն ագրեսիա ու տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Դա նախ սառը ջուր է լցնում հայերի այն հատվածի գլխին, որոնք հիմարաբար կարծում են, թե Ադրբեջանի հետ արդեն խաղաղություն է, և գուցե այդպիսի մարդկանց մի մասը հասկանա, որ Ադրբեջանը թշնամի է։

Մյուս կողմից, Ադրբեջանի տարածքային պահանջները Հայաստանի խելամիտ ու ազգային, հեռատես հատվածի համար հնարավորություն են ստեղծում ապագայում անցնել ռևանշի և հեռու քշել թշնամուն ոչ միայն ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից, այլև ազատագրել Արցախը՝ որպես հայկական պատմական տարածք, որտեղ հազարամյակներ ապրել են հայերը և բռնի տեղահանվել Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների հետևանքով։

Բացի այդ, մեր ճիշտ աշխատանքի շնորհիվ կարող են Ադրբեջանի այժմյան նվաճողական հայտարարություններով աշխարհում ձևավորել ագրեսորի կերպար՝ հետագայում միջազգային հարմար իրավիճակում ավելի հեշտ արդյունքի հասնելու համար։

Խնդրում եմ արձագանքներում չնշել, թե սրանց օրոք հնարավոր չէ, քանի որ իմ ծրագրերը սրանց օրոքի հետ կապ չունեն։ Նաև չասեք, թե ում երեխեքի արյան հաշվին ես անելու, քանի որ նման մարդիկ թող գնան Ադրբեջանում ապրեն։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 6215

Մեկնաբանություններ